Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու նրա կամքն է. Դավիթ Վարդանյան

Ամերիկյան Fox News-ը հրապարակել է  Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը:

Ստորև այն ներկայացվում է թարգմանաբար.

«Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։

Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։

Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։  Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ բանտարկված է օգնելու փորձի համար։

Վերջին անգամ, երբ նման բան պատահեց հայերի հետ, Ամերիկան արձագանքեց  ու ձեռք մեկնեց։ Երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ քրիստոնյաների, շարքային ամերիկացիները ստեղծեցին «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա արժեքով՝ շուրջ 2.7 միլիարդ), որպեսզի փրկեն հայ որբերին և փախստականներին։ Դա Ամերիկայի միջազգային մարդասիրական առաջին մեծ նախաձեռնությունն էր։

Փրկված հայերը դարձան ամերիկյան կյանքի մի մասը։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի շոուները կամ հիշում Անդրե Աղասու թենիսի հաղթանակները, առնչվում են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ամերիկայում ապաստանած մարդկանց ժառանգությանը։

Այսօր, սակայն, իմ հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, չունի  հնարավորություն  իր պատմությունը պատմելու համար: Ավելին քան 550 օր նա քաղաքական դրդապատճառներով պահվում է բանտում՝ նախնիների հայրենիքում Արցախի հայերի ապրելու իրավունքը պարզապես պաշտպանելու համար։

Նա մենակ չէ։ Այսօր առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում  է Բաքվում։ Ավելին, հասարակական կառույցների գնահատմամբ, Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թվում են և՛ հայ, և՛ ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ ու ակտիվիստներ։

Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը, նա հայտնի էր որպես գործարար և մարդասեր։

Անցած 10 տարում նրա կյանքի նպատակն ամբողջությամբ եղել է բարեգործությունը, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։ Այդ գործունեության շրջանակում նա համահիմնադրել է “Ավրորա” մարդասիրական նախաձեռնությունը՝ հումանիտար գլոբալ շարժում, որը մեծարում է այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով օգնում են ուրիշներին Ռուանդայում, Իրանում, Աֆղանստանում և այլուր։

Ինչպես 110 տարի առաջ, այսօր ևս մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալածվում են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար։

Անձամբ ես այսօր կամ, որովհետև իմ մեծ պապին փրկել է Էջմիածնում քրիստոնյա միսիոներների հիմնած ամերիկյան որբանոցը։ Այսօր ևս մենք նկատում ենք, որ հայերը մենակ չեն։ Ամենակարևորը՝ նախագահ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածվող հայ քրիստոնյաներին և՛ Ադրբեջանում, և՛ այլուր։ Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է ի վերջո հաղթանակելու։

Մենք հետևում  ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությանը և հույս ունենք, որ նա կկատարի Խաղաղության նախագահ լինելու իր հանձնառությունը։ Նա կարող է դա անել՝ ստիպելով Բաքվի ռեժիմին հասկանալ, որ  պետք է հետևեն միջազգային օրենքներին և ցուցադրեն Կովկասում խաղաղության իրենց հանձնառությունը՝ ազատ արձակելով իմ հորը և մյուս հայ բանտարկյալներին»։