Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասին
Մամուլ

Սամվել Մայրապետյանից պահանջում են Աբովյան 8 շենքը

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Գլխավոր դատախազությունը փետրվարին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի կողմից հիմնադրված «Պրոգրես Արմենիա» ՍՊԸ-ի, պահանջելով բռնագանձել այս ՍՊԸ-ին պատկանող՝ Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը: Շենքը, որտեղ ներկայում մոդայիկ «Ոստան» ռեստորանն է, «Պոլ» սրճարանը, իրենից պատմական մեծ արժեք է ներկայացնում: Դատախազությունն այս շենքով սկսել է զբաղվել երկու տարի առաջ եւ այն ժամանակ էլ հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ կառավարության 2005 թվականի որոշմամբ շենքի տարածքը՝  638.2 քմ մակերեսով, որն օտարման ենթակա չէր,  եւ 178 մլն 464 հազար դրամ կադաստրային արժեքով, այդ արժեքից մոտ 5 անգամ ցածր գնով՝ 32 մլն 170 հազար 500  դրամով, ուղղակի վաճառքով օտարվել է «Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը: Հետագայում, ըստ դատախազության,  քաղաքապետարանը Մայրապետյանին կեղծ փաստաթուղթ է տրամադրել, ըստ որի՝ տվյալ հողամասն ընդգրկված չէ սահմանափակումների ցանկում եւ կարող է օտարվել: Մինչդեռ այն նշված է եղել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ըստ դատախազության, պայմանագրով գույքը ձեռք բերած ընկերությունը պարտավորվել էր մինչեւ 2006 թվականի ավարտը կատարել առնվազն 90 մլն դրամի ներդրում, որը չի կատարել, եւ պաշտոնատար անձինք պարտավոր էին գույքի վրա բռնագանձում կիրառել, ինչը չեն արել:  Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ հին Քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման եւ պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Հիշեցնենք․ Սամվել Մայրապետյանը տարբեր քրեական վարույթներով մեղադրյալի կարգավիճակ ունի, նրա ունեցվածքի բռնագանձման վերաբերյալ վարույթներ կան հարուցված, եւ ողջ գույքը կալանքի տակ է: Նա առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ բուժման է մեկնել Գերմանիա: Իսկ գործընթացներն իրականացվում են նրա բացակայությամբ` փաստաբանների մասնակցությամբ:

Մայրապետյանի փաստաբաններից մեկը` Սիմոն Բաբայանը, հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով, որ փաստաբանները լիազորված չեն բռնագանձման վարույթների հետ կապված մեկնաբանություններ տալ:  

ՀԳ. Օրերս Սահմանադրական դատարանը վերջապես կայացրեց երկար սպասված որոշումը` «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ, որով, ըստ էության, խաղի նոր կանոններ են սահմանվում այդ գործընթացում: Մասնավորապես, ՍԴ-ն  որոշել է, որ բռնագանձման կարող է ենթակա լինել միայն այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո: Որքանով մեզ հայտնի է` Սամվել Մայրապետյանը 1996-97 թվականներից հետո որեւէ պաշտոն չի զբաղեցրել, զբաղվել է բիզնեսով, որի եկամուտը հնարավորություն տալիս էր շենքեր գնել եւ այլն: Եվ եթե այս հարցում կա պաշտոնեական չարաշահում, ապա պետք է պատասխանատվություն կրի գույքն օտարած պաշտոնյան, այլ ոչ թե գնորդը: Իսկ Մայրապետյանի վերջին պաշտոնը եղել է 1996-1997թթ. մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: