ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ)
Քիչ առաջ Երեւանի լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:
«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նա այս պահին գտնվում է ավտոմեքենայի սրահում:
Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին արձանագրություն են կազմում: