Դաղստանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Դաղստանում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 6:05-ին սեյսմիկ կայանի ղեկավարը հայտնել է, որ Ինչխա գյուղի մոտակայքում՝ Քիզիլյուրտ շրջանում, 10 կմ խորության վրա գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել, զոհեր կամ ավերածություններ չեն եղել։