Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։
Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», - ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը զգուշացրել է, որ խախտողներին կարգելվի որևէ ձևով գործարքներ կնքել Միացյալ Նահանգների հետ։