Վաշինգտոնը հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում
Միացյալ Նահանգները այլևս միջնորդի դեր չի խաղա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Ժամանակն է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների.
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։
«Այս հարցի նկատմամբ մեր մոտեցման ոճն ու մեթոդաբանությունը փոխվում են։ Մենք միջնորդներ չենք լինելու։ Մենք չենք թռչի աշխարհի մյուս ծայրը՝ հանդիպումները վարելու համար։ Աշխատանքը հիմա պետք է կատարվի երկու կողմերի միջև։ Դրա ժամանակը եկել է», - ասել է նա։
Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները դեռևս կանի այն ամենը, ինչ կարող է՝ խաղաղություն հաստատելուն նպաստելու համար, սակայն հակամարտության արդյունքը, նրանց կարծիքով, այժմ պահանջում է կոնկրետ գաղափարների մշակում Ուկրաինայից և Ռուսաստանից։
«Կան աշխարհի այլ մասեր և հակամարտություններ ևս: Դրանք նույնպես մեր ուշադրության կարիքն ունեն», - ավելացրել է նա։