Ոսկե գնդակի դափնեկիրը հասանելի՞ է․ Գվարդիոլան արձագանքել է Ռոդրիի վերադարձին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Ռոդրիի վերադարձը մարզումներին։
«Մենք շատ ուրախ ենք, որ Ռոդրին վերադարձել է մարզումներին։ Այժմ պետք է զգույշ լինենք։ Երբ ֆիզիոթերապևտն ու բժիշկը հաստատեն, որ նա պատրաստ է խաղալ, նա դուրս կգա խաղադաշտ։ Բայց բժիշկները պետք է ինձ տեղեկացնեն այդ մասին», — ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսում։
Իսպանացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չէր եկել 2024 թվականի սեպտեմբերի 22-ից՝ ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում (2:2) ստացած աջ ծնկի առաջային խաչաձև կապանի վնասվածքից հետո։