Կատուն երկու ամսում գողացել է 60 հատ ներքնազգեստ
Նորզելանդական Համլիտոնում Բրիգիտ կատուն գողացել է առնվազն 60 տարբեր ներքնազգեստ, որոնց հիմնական մասը նա բերել է տուն: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Կենդանու տերը՝ Սառա Նեյթանը չի բացառում, որ դա ողջ գողոնը չէ և Բրիգիտը իրերի մի մասը ինչ-որ տեղ թաքցրել է:
Նեյթանը թղթիկներ է կպցրել իրենց շրջանում, որտեղ ներողություն է խնդրել իր կատվի գողությունների համար: Նա պատրաստ է վերադարձնել 11 զույգ սպիտակեղենը և 50 գուլպաները:
Կնոջ խոսքով, ամեն առավոտ նրանք գտնում են գողացված որոշ իրեր: Նա նաև հայտնել է ԶԼՄ-ներին, որ կատուն գողանում է միայն տղամարդու ներքնազգեստ: