Վաշինգտոնը և Կիևը բնական պաշարների վերաբերյալ գործարք են կնքել. ԱՄՆ ֆիննախ
ԱՄՆ-ն և Կիևը համաձայնագիր են կնքել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Ապրիլի 30-ին Միացյալ Նահանգները և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել ներդրումների ու վերակառուցման ամերիկա-ուկրաինական հիմնադրամ ստեղծելու մասին», – ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տնտեսական այս գործընկերությունը հնարավորություն է տալիս երկու երկրներին աշխատել միասին և ներդրումներ կատարել՝ երաշխավորելու, որ ընդհանուր ակտիվները ու կարողությունները կկարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։