Հութիները հայտարարել են ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածների մասին
Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժումը Արաբական ծովում հարձակում է սկսել ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրի վրա։
Այս մասին «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը Արաբական ծովում գործողություն են իրականացրել ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրի և դրան ուղեկցող ռազմանավերի դեմ՝ օգտագործելով մի քանի անօդաչու թռչող սարքեր», - ասել է շարժման խոսնակը։
Նա նաև պնդել է, որ Կարմիր ծովում USS Harry Truman-ի վրա ապստամբների կողմից հասցված հարվածի ժամանակ ամերիկյան F-18 կործանիչ է կործանվել։