ԱՄՆ պաշտպանության նախարարը սպառնում է Իրանին ծանր հետևանքներով՝ Եմենի հութիներին օգնելու համար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին օգնելու համար։
Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Ուղերձ Իրանին. Մենք տեսնում ենք ձեր մահացու աջակցությունը հութիներին։ Մենք ճիշտ գիտենք, թե ինչ եք անում։ Դուք լավ գիտեք, թե ինչի է ընդունակ ԱՄՆ բանակը, և ձեզ զգուշացրել ենք դրա մասին», - ասվում է հրատարակության մեջ։
«Ձեզ համար ծանր հետևանքներ կունենա այն ամենը, ինչ մենք կանենք ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում», - հավելել է Պենտագոնի ղեկավարը։