Պապուա Նոր Գվինեայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Ավստրալիայի պետական երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Նյու Բրիթեյն նահանգի վարչական կենտրոն Կիմբե քաղաքից 95 կմ արևելք, որտեղ ապրում է մոտ 30 հազար մարդ։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։