Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը, ով հպարտանում է իր թաղապետի ոհմակային հարձակումով․ իրավապաշտպան
ԵՄ-ին միանալու պահանջով ստորագրահավաք կազմակերպած «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, որը Երևանի ավագանու անդամ է, այսօր հպարտացել է թիմակից թաղապետի՝ հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծելով։ Նա այդ հայտարարությունը բազմաթիվ քննադատությունների է արժանացել։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է.
««Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ», թաղապետի գլխավորությամբ ակտիվիստի վրա ոհմակային հարձակումից հետո ասել է թիմակից, արևմտամետներից արևմտամետ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ մի կին Անի Խաչատրյան անունով։ Առավել տպավորիչ էր սույն տիկնոջ մեկ այլ արտահայտություն հաղթանակած թաղապետի հետ հպարտորեն մարտադաշտը լքելուց առաջ. «Սոված ենք, գնում ենք հաց ուտենք»։ Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը»։