Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել իրանական ամանորի առթիվ
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին` իրանական ամանորի` Նովրուզի առթիվ:
Այդ մասին տեղեկացնում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահ Սարգսյանը մաղթել է նրանց քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն: