Մենք միշտ դուխով ենք․ Արթուր Չախոյանին դաժան ծեծի ենթարկած թիմը «դուխով» հաց ուտելու է գնում
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հանրային քննարկումից դուրս եկավ ու լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց։
«Ժողովո՛ւրդ ջան, ոչ մի բան չենք մեկնաբանում, վերջ, յա»,- լրագրողներին ասաց թաղապետը։
Հարցին, թե ինչո՞ւ նրան բերման չենթարկեցին ծեծկռտուքի համար, գուցե քննարկումն ավարտելուց հետո՞ է գնալու ոստիկանություն՝ թաղապետի փոխարեն նրա կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդմիջման ենք գնում։ Սոված ենք, գնում ենք հաց ուտելու»։
Հարցին թաղապետին ոստիկանություն չեն հրավիրե՞լ՝ կրկին Անի Խաչատրյանն արձագանքեց. «Ո՛չ»։
Իսկ թե միջադեպը կուսակցությունում քննարկման թեմա կդառնա՞, ավագանու անդամը նշեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը նման քննարկում չունի։
«Մենք միշտ դուխով ենք, հանգիստ եղեք»,- ասաց Խաչատրյանը։