18 տարվա ամուսնությունից հետո Միխայիլ Գալուստյանը բաժանվել է կնոջից
Ռուսաստանցի հայտնի հայ հումորիստ Միխայիլ Գալուստյանը տեղեկացրել է, որ շուրջ 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից՝ Վիկտորյայից, որից ունի երկու դուստր՝ Էստելան և Էլինան։ Այս մասին նա գրել է ինստագրամյան իր էջում։
«Ընկերնե՛ր և մեր ընտանիքը ճանաչողնե՛ր, որոշ ժամանակ անց հարկ ենք համարում ձեզ ասել՝ երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես ստացվեց, որ անցյալ տարի մեր կյանքի համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց: Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով: Մենք բաժանվել ենք առանց դժգոհության և պահանջների, երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է: Մենք շնորհակալություն ենք հայտնում միմյանց՝ լավ տարիների համար, որ անցկացրել ենք միասին և շարունակում ենք մնալ լավ հարաբերություններում:
Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ է։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահպանելով լավ հիշողությունները և հարգանքը միմյանց հանդեպ: Հրաժեշտ տալը միշտ չէ, որ դառնություն է, այն նաև նոր հնարավորությունների և անձնական աճի մասին է», - գրել է Գալուստյանը: