Հալեպում հայազգի զինվոր է զոհվել
Նախօրեին Հալեպում բախումների ընթացքում զոհվել է հայազգի զինվոր Գևորգ Մկրտիչյանը: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Գ. Մկրտիչյանը զոհվել է սիրիական բանակի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում:
Նշենք, որ ԻՊ-ն անցած մի քանի օրերի ընթացքում տարբեր ճակատներում սիրիական ազգային բանակի դիրքերի ուղղությամբ ծանր գրոհներ է ձեռնարկել: