Նոր փոխհրաձգություն Պակիստան-Հնդկաստան սահմանին
Պակիստանի զորքերը կրկին կրակ են բացել Ջամմուի և Քաշմիրի շրջաններում վերահսկողության գծի երկայնքով։
Այս մասին հայտարարել են Հնդկաստանի ցամաքային ուժերը։
«2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Ջամմուի և Քաշմիրի միութենական տարածքում գտնվող Նաուշերա, Սանդերբանի և Ախնուր հատվածների դիմաց գտնվող վերահսկողության գծի երկայնքով։ Հնդկաստանի բանակի զորքերը արձագանքել են անհապաղ և համաչափ», - ասվում է հայտարարության մեջ։
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին արդեն մեկ շաբաթ է, ինչ հրադադարի խախտումներ են գրանցվում՝ Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության աճի ֆոնին, որը տեղի է ունեցել Ջամմուում և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած հարձակումից հետո։