Խոշոր հրդեհ Հնդկաստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Հնդկաստանի Կալկաթայի կենտրոնում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 13-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է քաղաքային ոստիկանության կոմիսար Մանոջ Կումար Վերման։
Նա ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ռիտուրաջ» հյուրանոցում։
Գործակալության տվյալներով՝ զոհերից մի քանիսը վերին հարկերից ցատկել են՝ փորձելով փախչել հրդեհից։ Դեպքի վայրում որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում գազի արտահոսքի պատճառով։