Ավստրալիայում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ավստրալիայի Մակքուորի կղզու ափերի մոտ 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է երկրի Պետական երկրաբանական բյուրոն։
Էպիկենտրոնը գտնվել է կղզուց մոտ 220 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում և աշխատում են ավստրալիացի և նորզելանդացի գիտնականները, և որտեղ տեղակայված է Ավստրալիայի հետազոտական նավատորմը։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։