ՌԴ-ն պատրաստ է Բելառուսի հետ անօդաչու համակարգերի գործարան ստեղծել
Ավարտվել են ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Վոլգոգրադում և տևել է չորս ժամ:
ՌԴ-ն պատրաստ է Բելառուսի մասնագետների հետ համատեղ ստեղծել անօդաչու համակարգերի գործարան և լաբորատորիա։Կան նաև ինքնաթիռների արտադրության համաձայնագրեր։ Հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մինչ այդ նախագահները ելույթ են ունեցել միջազգային համաժողովում: