Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի

Թրամփն արժանի չէ արտասանելու ցեղասպանություն բառը. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի ապրիլի 24-ի ուղերձը, որում նա խուսափեց հիշատակել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, ամոթալի շրջադարձ է Միացյալ Նահանգների տասնամյակների ճանաչումներից: Թուրքական և ադրբեջանական շրջանակներն արագորեն օգտվեցին Թրամփի հայտարարությունից: Թուրքական Turkiye Today թերթը ապրիլի 24-ին հոդված հրապարակեց՝ «Թրամփն ապրիլի 24-ին խուսափեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթից՝ որպես բարեկամական ժեստ Թուրքիայի նկատմամբ» խորագրով:

Ադրբեջանական Azernews լրատվամիջոցը ապրիլի 25-ին հոդված հրապարակեց՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի հայտարարության մեջ խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից» վերնագրով: Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին այն պաշտոնական փաստաթղթում, որը ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան): Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին ընդունել է երկու բանաձև, որոնցով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը այն ճանաչել է 1981 թվականի ապրիլի 22-ի իր հռչակագրում: Ներկայացուցիչների պալատը կրկին ճանաչել է այն 2019 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 405 կողմ և 11 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ։ Չնայած նախագահ Թրամփի մի քանի փորձերին՝ այն խոչընդոտելու, ԱՄՆ Սենատը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունել է բանաձև, որով միաձայն համաձայնությամբ (100 կողմ և 0 դեմ) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2021 թվականի ապրիլի 24-ին հրապարակված գրավոր հայտարարությամբ։

Այս բոլոր ճանաչումներից հետո հայերին այլևս չի հետաքրքրում, թե ինչ է ասել Թրամփը Հայոց ցեղասպանության մասին 2025 թվականին: Անկասկած, Թրամփը պարզապես հրաhանգէ ստացել իր մտերիմ ընկերոջից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որով Թրամփն անչափ հիանում է: Ամիսներ շարունակ Թրամփի հայ կողմնակիցները հպարտորեն նշում էին, որ նախագահը շրջապատված է կառավարության երեք բարձրաստիճան հայամետ անդամներով՝ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսեր, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդ և պետքարտուղար Մարկո Ռուբիո: Բացի Ռուբիոյից, առաջին երկուսն արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն:

Կամ այս երեքից ոչ մեկը չի փորձել ազդել Թրամփի ապրիլի 24-ի հայտարարության վրա, կամ նախագահը պարզապես անտեսել է նրանց խորհուրդները: Ռուբիոն նույնիսկ ավելի մեղմ հայտարարություն է արել ապրիլի 24-ին, քան Թրամփը․«Աննկարագրելիկորստիստվերիներքոհայժողովուրդըտոկացելէևհաղթել։ ԱյսօրՄեծեղեռնըհիշումենքոչմիայնսգալով, այլևվճռականությամբ:

Հարգելովանցյալը՝մենքակնկալումենքաշխատելՀայաստանիևտարածաշրջանիհամարկայունխաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ»։ Ուշադրություն դարձրեք՝ որևէ հիշատակում չկա ո՛չ Թուրքիայի, ո՛չ Օսմանյան կայսրության մասին որպես ցեղասպանության կազմակերպիչ։ Հայերը նաև ստիպված էին առերեսվել նախագահ Էրդողանի ապրիլի 24-ի խեղաթյուրված հայտարարությանը, որը նախատեսված էր մոլորեցնելու նրանց, որոնք այնքան միամիտ են նման հնարքներով խաբվելու համար։

Էրդողանը «ցավակցական ուղերձ» էր հղել, որը պատրիարք Սահակ Մաշալյանը պարտաճանաչորեն ընթերցեց Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Հեռու լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, Էրդողանը կեղծորեն հավասարեցրեց Հայոց ցեղասպանության զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվածթուրք զինվորների հետ։

Ավելի հեռուն գնալով՝ Էրդողանը մեղադրեց հայ զոհերին «ապստամբություններին, ավազակախմբերի աճող շարժումներին, զինված խմբավորումների կողմից խափանարար գործողություններին» մասնակցելու մեջ, բացի այդ, հիշատակեց «պատերազմի տարիներին տեղի ունեցած համաճարակների» պատճառով կորցրած կյանքերի մասին։ Սա ճշմարտությունը ժխտելու ևս մեկ նողկալի փորձ է։   Բազմաթիվ հայերի համար ամենացավոտը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն են, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ»։

Ավելին, վերջին ամիսներին Փաշինյանը հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել, այդպիսով հիասթափեցնելով աշխարհի շատ հայերի, սակայն մեծ ուրախություն պարգևելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին: Բարեբախտաբար, Փաշինյանը չի մասնակցել Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտմանը՝ ապրիլի 24-ի իր հաշտեցման հայտարարության մեջ օգտագործելով և՛ Մեծ եղեռնը, և՛ Հայոց ցեղասպանությունը: Սակայն անհարկի հարցեր տալը միայն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը:

Իրավիճակն էլ ավելի վատթարացնելով՝ Փաշինյանը քննադատել է հայ ժողովրդի կողմից Արարատ լեռան պաշտամունքը, աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության զինանշանի և օրհներգի, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը: Նրա հակազգային հայտարարությունները խրախուսում են ժխտողականներին Ադրբեջանում և Թուրքիայում: Անկասկած, Փաշինյանը տեղի է տալիս Ալիևի և Էրդողանի զիջումների պահանջներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

Մինչ Փաշինյանը մեղմ դիրքորոշում է որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում, նա խստորեն դատապարտել է այն հայերին, որոնք ապրիլի 24-ին Երևանում այրել են ադրբեջանական և թուրքական դրոշները, նույնիսկ նախքան այս երկու երկրների կողմից որևէ բողոք ստանալը։ Իմ կարծիքով, թշնամի երկրի դրոշն այրելու մեջ ոչ մի վատ բան չկա: Այն բողոքի արտահայտություն է Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական քաղաքականության դեմ: Բացի այդ, դրոշներն այրողները ոչ մի օրենք չեն խախտել։ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ ավելի ցանկություն ունի գոհ պահել Հայաստանի թշնամիներին, միաժամանակ չափազանց կոշտ վարվելով իր հայրենակիցների նկատմամբ, որոնք համաձայն չեն իր քաղաքականության հետ։