Լիբանանի բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի դիրքերի վրա
Լիբանանի բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 500 թիրախների վրա Լիբանանում։
Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»-ն՝ հղում անելով Լիբանանի կառավարության աղբյուրներին։
Նշվում է, որ հարձակման թիրախները գտնվում են Լիտանի գետից հարավ և հյուսիս, ինչպես նաև Բեյրութի արվարձաններում։
Աղբյուրները նաև հավելել են, որ Լիբանանում հրադադարի համաձայնագրի մոնիթորինգի մեխանիզմի նախագահ գեներալ Ջեֆերսը ապրիլի 30-ին կայցելի Բեյրութ և հանդիպումներ կունենա նախագահ Աունի, վարչապետ Սալամի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Բըրրիի հետ։