Ուժգին հրդեհ Չինաստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Չինաստանի հյուսիս-արևելքում հրդեհի հետևանքով զոհվել է 22 մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Լյաոյանգ քաղաքի Բաիտա թաղամասի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրամայել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Նշվում է, որ զոհերի և վիրավորների թիվն առաջիկայում կարող է աճել: