Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Հասարակություն

Որդեկորույս ծնողը ցավից է խոսում, ոչ թե իրենց նման վաճառված է․ իշխանական ֆեյքերը սպառնալիքներով հարձակվել են զոհվածի մոր վրա (լուսանկարներ)

Օրերս Աննա Հակոբյանը, կեսգիշերին այցելել է Եռաբլուր՝ օգնականներից մեկի որդու գերեզմանին, որտեղ միջադեպ է տեղի ունեցել։ «Տիկինը», հավանաբար, մտածել է, որ այդ կերպ զերծ կմնա իր համար անցանկալի աչքերից։ Սակայն այնտեղ եղել են զոհվածների ծնողներ, ովքեր դժկամությամբ են տարել Աննա Հակոբյանի ներկայությունը։ Իսկ ավելի կոնկրետ, վրդովված մայրերը մի քանի մեղադրող խոսք են նետել Աննա Հակոբյանին։ 

Ծնողներից մեկը նեղսրտած գոռացել է Աննայի հետևից, թե՝ «անգերեզման ես մնալու»։ Սա էլ դրանից նեղվում, հարձակվում է այդ ծնողի վրա և մատ թափ տալով ասում ՝ «դուք ձեր հալը հլը կտեսնեք»։

Ավելի ուշ, նրա այս արտահայտությանն արձագանքում է մեկ այլ զոհված հերոսի ծնող՝  Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը։ Թեև հերոսածին կինը ներկա չէր եղել միջադեպին, սակայն այդ պատմությունը հուզել ու վրդովել է նրան։ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Աննա Հակոբյանի սպառնալիքին, նշել էր՝ «մենք մեր հալը արդեն տեսել ենք, դուք ձեր արածի պատասխանատվությունը տալու եք ամենադաժան ձևով»։

Այս գրառումից հետո սկսվում է հարձակում որդեկորույս մոր ֆեյսբուքյան էջին։ Ֆեյսբուքյան օգտատերեր՝ իրենց դեմքով ու ֆեյք էջերով, լսված ու չլսված վիրավորանքներով, հարձակվում են կնոջ վրա։

Նաիրա Մարգարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մեկ այլ առիթով էլ, երբ ծնողներն ակնկալիքով հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ, նա էր մատ թափ տվել, թե՝ դուք ձեր հալը կտեսնեք։ 

Այս խոսքը ծանոթ էր կնոջը ու նա իր գրառումն էր արել, որին էլ հետևել էին նամակներ՝ ձայնային ու գրավոր, և մեկնաբանություններ։

«Ասում են՝ ո՞վ ես դու այ․․․, ի՞նչ իրավունք ունես խոսելու, ասում են՝ ռոբական-սերժական, ասում են փող են տալիս դրա համար ես խոսում։ Որդեկորույս ծնողը ցավից է խոսում, ոչ թե ինչ-որ բանի դիմաց։ Իրենք երևի փողով են մեկնաբանություններ ու նամակներ ուղարկում, գիտեն՝ մե՞նք էլ ենք իրենց նման վաճառված։ Ես ցավից եմ խոսում․ իրենց ոչ դիվանագիտական քայլերի ու բացթողումների պատճառով այս օրին հասանք, ես ոչ թե իրենց երեխեքին, այլ հենց իրենց կցանկանամ այս ամենը։ Ես իրենց երեխեքին բան չեմ ասել»,- ասաց Նաիրա Մարգարյանը։

Իրեն ուղղված վիրավորական ձայնային նամակներից մեկին տիկին Մարգարյանը պարզապես արձագանքել է․ «Ուղղակի մի բան կասեմ՝ դասդ լավ չէիր սովորել, դեպքերը ու դեմքերը խառնել էիր իրար։  Էսօրվա համար՝ երկուս։ Փող ես վերցնում՝ աշխատի, դասդ լավ սովորես»։

Արմինե Մկրտումյան