Ամերիկյան կործանիչն ընկել է Կարմիր ծովը
Ամերիկյան կործանիչ ինքնաթիռի՝ ավիակիրից Կարմիր ծով ընկնելու հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
«ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ նախնական տեղեկությունները վկայում են, որ ավիակիրը կտրուկ մանևր է կատարել՝ հութիների կրակից խուսափելու համար», - հաղորդել է հեռուստաալիքը։
F/A-18E Super Hornet կործանիչը խորտակվել է, հայտնել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։ Դրա արժեքը գերազանցում է 60 միլիոն դոլարը։
Ավելի վաղ հութիները հայտարարել էին ամերիկյան «Հարրի Թրուման» ավիակիր նավի վրա հարձակման մասին՝ ի պատասխան Եմենում հասցված հարվածների։