Թրամփն անհարգալից է համարել Կուբայում Օբամայի ընդունելությունը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախագահ Բարաք Օբամային պատշաճ հարգանք չի ցուցաբերվել Կուբա ժամանելիս։ Այս մասին նա գրել է իր թվիրթերյան միկրոբլոգում։
Միլիարդատերը նշել է, որ պետության ղեկավարին Հավանայի օդանավակայանում դիմավորել է ոչ թե Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, այլ արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը։ «Նախագահը հենց նոր վայրէջք կատարեց Կուբայում, դա մեծ բան է, իսկ Ռաուլ Կաստրոն նույնիսկ չի դիմավորել նրան։ Նա դիմավորել է Հռոմի պապին և այլոց։ Ոչ մի հարգանք»,- նշել է Թրամփը։
Օբաման դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, ով վերջին 88 տարում այցելել է Կուբա։ Մինչ այս՝ 1928 թվականին այնտեղ եղել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը։