ԱՄՆ-Իրան խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 3-ին
ԱՄՆ-Իրան խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում շաբաթ օրը՝ մայիսի 3-ին։
Այս մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը սոցիալական ցանցում:
«ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, ինչպես ինձ տեղեկացրին գործին ծանոթ երկու անձինք, նախատեսվում է անցկացնել Հռոմում՝ շաբաթ օրը», - գրել է նա։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իրանը ԵՄ 3 երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է մայիսի 2-ին Հռոմում անցկացնել միջուկային ծրագրի վերաբերյալ հանդիպում։