Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 57 պաղեստինցի է զոհվել ռմբակոծությունների հետևանքով
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 57 պաղեստինցի։
Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 57 մարդ, ևս 153-ը՝ վիրավորվել։ Հաղորդվում է նաև, որ ավելի վաղ մահացած 14 մարդու մարմինները, որոնք հանվել էին փլատակների տակից, տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ։
Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 52,314-ի, վիրավորվել է 117,792 մարդ։