Ուժգին պայթյուն Նիգերիայում. կա 26 զոհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։
Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում պայթել են պայթուցիկներով լի երկու մեքենա։ Նրանք շարժվում էին Ռանն և Գամբորու Նգալա բնակավայրերը կապող մայրուղով։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար։
Գործակալությունը այլ մանրամասներ չի հաղորդում։