ՆԱՏՕ-ն վարժանքների ժամանակ մշակում է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի գրավման սցենարներ. Պատրուշև
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժությունների ժամանակ մշակում է Կալինինգրադի մարզի գրավման և միջուկային զինանոցներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու սցենարներ։
Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Երկրորդ տարին անընդմեջ ՆԱՏՕ-ն մեր սահմանների մոտ անցկացնում է վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ զորավարժությունները, որտեղ փորձարկվում են հարձակողական գործողությունների սցենարներ Վիլնյուսից մինչև Օդեսա, Կալինինգրադի մարզի գրավում, Բալթիկ և Սև ծովերում նավագնացության արգելափակում, ինչպես նաև կանխարգելիչ հարվածներ ռուսական միջուկային զսպման ուժերի մշտական բազաներին»,- ասել է նա։
Պատրուշևն ուշադրության հրավիրեց, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը սպառնում Ռուսաստանին բրիտանական նավատորմի հզորությամբ և սուզանավերի վրա գտնվող միջուկային զենքով: