Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Հասարակություն

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը, «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» նախագահի ներկայացուցիչը, Կենտրոնի միջազգային տների համակարգման գծով տնօրեն Անա Պեքսաոն, Կենտրոնի միջազգային տների տնօրեններ, ինչպես նաև՝ դասախոսներ ու տարբեր երկրների ուսանողներ: Ելույթներով են հանդես եկել Գայանե Մանուկյանը, Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը և տնօրեն Անա Պեքսաոն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողություն է տեղի ունեցել Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի Ազատության հրապարակում, որին ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը: Ներկա էին ռեգիոնի, դեպարտամենտի և քաղաքային խորհրդի անդամներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ, տեղի բնակիչներ։

Այնուհետև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Ազատության հրապարակում տեղադրված Զորավար Անդրանիկի հուշարձանի դիմաց, ինչպես նաև՝ ծաղիկներ են խոնարհվել նույն հրապարակում կանգնեցված հայկական խաչքարի մոտ: Նույն օրը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում կանգնեցված խաչքարի առջև, որը կազմակերպել էր Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասերի բարեկամներ» տիկնանց միության կողմից:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել և ծաղկեպսակներ են խոնարհել Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Պավիյոն-սու-Բուայի քաղաքապետի ներկայացուցիչ Կատիա Կոպպին, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, Սեն-Սեն-Դընի դեպարտամենտի, Ռենսիի, Պավիյոն-սու-Բուայի և Կնայիի քաղաքային խորհրդի անդամներ, «Դպրոցասեր»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աղավնի Սարիկայան։ Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը և Աղավնի Սարիկայան։

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանություն 110-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Իսի-լե-Մուլինո, Առնուվիլ, Շավիլ, Ալֆորվիլ և Սարսել քաղաքներում։ Իսի-լե-Մուլինո քաղաքում միջոցառումը տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էրվե Մարսելի, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյան, Ֆրանսիայում Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ պատվելի Ժոել Միքայելյանի, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանի, Օ-դը-Ֆրանս դեպարտամենտի, հարակից քաղաքների խորհուրդների անդամների, ինչպես նաև մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և տեղի բնակիչների մասնակցությամբ։

Հուշակոթողի առջև ծաղկեպսակների զետեղման արարողությունից հետո ելույթներով են հանդես եկել դեսպան Խաչատրյանը, քաղաքապետ Անդրե Սանտինին, Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը, պատվելի Ժոել Միքայելյանը և փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը։ Առնուվիլ քաղաքում միջոցառում տեղի է ունեցել քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի առջև, որտեղ ծաղկեպսակներ են զետեղվել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը, Առնուվիլ քաղաքի և Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհուրդների, տեղի հայ և ասորի համայնքային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։

Ելույթներով են հանդես եկել Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, փոխքաղաքապետ Քրիստոֆ Ալթունյանը և դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս Լիանա Ղուկասյանը։ Շավիլ քաղաքում միջոցառումը տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։

Միջոցառմանը ներկա էին Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած զինվորների և դիմադրության շարժման մասնակիցների ասոցիացիայի (ANACRA) նախագահ Լեոն Հովնանյանը, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահների ներկայացուցիչները, Շավիլ և մերձակա քաղաքների խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, որոնց կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, ANACRA-ի նախագահ Լեոն Հովնանյանը և Շավիլի հայկական եկեղեցու մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչը։ Ալֆորվիլ քաղաքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտյագոյի, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, ինչպես նաև՝ Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամների, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչների, երիտասարդ սկաուտների մասնակցությամբ։

Աշտարակի հրապարակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև ծաղկեպսակներ խոնարհելուց հետո՝ ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, ինչպես նաև՝ ՀՅԴ ներկայացուցիչ Աստղիկ Մաթոսյանը և Ալֆորվիլի հայկական AYP FM ռադիոյի գլխավոր խմբագիրՄարիետ Կարապետյանը:

Սարսել քաղաքում Հայոց ցեղասպանություն զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի, այնուհետև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված այգում տեղադրված խաչքարի և Կոմիտաս վարդապետի կիսանդրու մոտ տեղի են ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություններ, որին ներկա էին Ֆրասիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Ռոմեն Էսկենազին և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի պրեֆեկտի տեղակալ Դոմինիկ Լըպիդին, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարի-Քրիստին Կավեչին, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Սարսել քաղաքի հայ առաքելական և ասորական եկեղեցիների հոգևոր հայրերը, համայնքային և հոգևոր կառույցների, հայ և ասորական համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառումների ավարտին ելույթներով են հանդես եկել պատգամավորներ Ռոմեն Էսկենազին և Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադդադը, փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, ինչպես նաև՝ համայնքային և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ։