Ղազախստանի ընտրություններում հաղթում է Նազարբաևի կուսակցությունը
Ղազախստանում ավարտվել են խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները: Էքզիթ-փոլերի տվյալների համաձայն` երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «Նուր Օթան» կուսակցությունը ստացել է ձայների 82%-ը, փոխանցում է BBC-ն:
Քվեարկությանը մասնակցել է 6 կուսակցություն, որոնցից ոչ մեկը, դիտորդների գնահատականով, իրական ընդդիմություն չի հանդիսանում:
«Ժողովրդավարական ինստիտուտ» գիտահետազոտական միության անցկացրած հարցումները վկայում են այն մասին, որ 2 այլ կուսակցություններ` Կոմունիստական և «Ակ Ժոլ» կուսակցությունները, կարողացել են հավաքել ձայների առնվազն 7%-ը:
Դա նշանակում է, որ խորհրդարանի ստորին պալատում նախկինի պես կներկայացվեն այդ 3 կուսակցությունները։
Եվս 3 կուսակցություններ հավաքել են 2%-ից ոչ ավելի ձայն։