Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Մասուդ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների համատեղ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է:
«Մենք խորապես համոզված ենք, որ ադրբեջանական ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, և Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, և մենք հարգում ենք դա»,- նշել է Փեզեշքիանը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի ներկայացուցիչների այցը և բանակցություններին մասնակցությունը նպատակ ունեն ամրապնդել երկու երկրների միջև կապերը, միասնությունը և համախմբվածությունը։