Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ կոնկլավի նախապատրաստման համար
Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է այցելուների համար՝ նոր Հռոմի պապի ընտրությանը նվիրված կոնկլավի նախապատրաստման շրջանակներում։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։
Կոնկլավը, որն ավանդաբար անցկացվում է կապելլայում, հավանաբար կսկսվի մայիսի 5-ից 10-ը։ Մինչ այդ պահն անհրաժեշտ է պատրաստել տարածքը նոր պապին ընտրող կարդինալների համար։ Մասնավորապես, տեղադրել ծխնելույզ, որից ծուխ դուրս կգա՝ քվեարկության ընթացքը ցույց տալու համար. սև, եթե նոր պապ դեռ չի ընտրվել, սպիտակ, եթե նոր պապ է ընտրվել։
Նշենք, որ Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հրապարակել է ապրիլի 21-ին մահացած 88-ամյա պապի մահվան վերաբերյալ բժշկական եզրակացությունը, որում նշվում է, որ նա կաթված է ստացել, որը հանգեցրել է կոմայի և սրտի կանգի։