Հաքան Ֆիդանը Համասին չի ստիպել զիջումների գնալ հրադադարի հարցում. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքական կողմը չստիպեց արմատական պաղեստինյան Համաս շարժմանը զիջումների գնալ հրադադարի հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեջելին։
«Իսրայելական թերթում հրապարակված այն պնդումները, թե մեր նախարար Հաքան Ֆիդանն ապրիլի 27-ին Դոհայում Համասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ճնշում է գործադրել Համասի վրա՝ զիջումների գնալու հրադադարի հարցում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 27-ին Ֆիդանը Դոհայում Համասի ներկայացուցիչների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի բանակցություններում ստեղծված իրավիճակը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ շարունակում են պայքարել մշտական հրադադարի համար։