Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանում են Հայաստան:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, ապա՝ ընդլայնված կազմով, որից հետո նրանք համատեղ հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար։
Կավելաշվիլին կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում կլինեն՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին և այլք։