Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը աստիճանաբար աճում է
Հնդկաստանի ուժայինները սկսել են քանդել Քաշմիրում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ընտանիքներին պատկանող տները։
Այս ֆոնին Հնդկաստանի տեղեկատվության նախարարությունը հրապարակել է խորհրդատվական հայտարարություն, որով արգելվում է լրատվամիջոցներին ուղիղ հեռարձակում անել անվտանգության ուժերի տեղաշարժերի կամ գործողությունների մասին:
Լոնդոնում Պակիստանի Բարձրագույն հանձնակատարի շենքը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով կոտրվել են ապակիները։ Հարձակումը տեղի է ունեցել հնդիկ ցուցարարների ցույցից հետո։ Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է հարձակման մեջ կասկածվող տղամարդու։
Այս ամենի հետ մեկտեղ Հնդկաստանն ու Պակիստանը շարունակում են մեծ քանակով զորք կուտակել իրենց սահմաններին: