ԱՄՆ-ն հայտարարել է, որ մարտի կեսերից ի վեր Եմենում հութիների թիրախներին 800 հարված է հասցրել
Եմենի հութիների դեմ մարտի կեսերին սկսված գործողությունից ի վեր, ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ապստամբական շարժման ավելի քան 800 թիրախների։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«Գործողության սկզբից ի վեր մեր ուժերը հարվածել են ավելի քան 800 թիրախի, սպանելով հարյուրավոր հութիների և նրանց մի քանի առաջնորդների», - ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ զինված ուժերի տվյալներով՝ գործողության մեկնարկից ի վեր հութիների կողմից բալիստիկ հրթիռների արձակման թիվը նվազել է 69%-ով, իսկ անօդաչու թռչող սարքերի հարվածների թիվը՝ 55%-ով։