Թրամփը վստահ է Իրանի հետ միջուկային գործարքի հնարավորության հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե լիովին վստահ է, որ իր վարչակազմը կկարողանա համաձայնության գալ Իրանի հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։
Այս մասին նա հայտարարել է Մորիսթաուն օդանավակայանում (Նյու Ջերսի) Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Իրանի իրավիճակի վերաբերյալ կարծում եմ՝ մենք շատ լավ ենք գործում։ Կարծում եմ՝ կարող ենք համաձայնության գալ: Դա տեղի կունենա, ես համոզված եմ: Մենք ինչ-որ համաձայնություն կունենանք, և մենք ստիպված չենք լինի սկսել ռմբակոծել», - ավելացրել է Թրամփը: