Ադրբեջանը արագ տեմպերով բնակեցնում է օկուպացված Արցախի Իվանյան բնակավայրը
Օկուպացված Արցախի Իվանյան բնակավայր է ուղարկվել ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Այս փուլում 33 ընտանիք (137 մարդ) տեղաոխվել է Իվանյան:
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համակողմանի պետական հոգատարության համար:
Իվանյան քաղաք տեղափոխված ընտանիքների ընդհանուր թիվը հասել է 85-ի, իսկ բնակիչների թիվը՝ 341 մարդ։