Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից
Ռուսական զորքերը ազատագրել են Կուրսկի մարզը, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը ուկրաինացի նեոնացիստներից ազատագրելու գործողության ավարտի մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։