Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի

Դուք բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին. Միքայել Մինասյանը՝ Ֆրանցիսկոս Պապի մասին

Դուք բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզված եմ, Ձեզ երբեք չեն մոռանա։

Ֆեյսբուքի էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ որոշ դրվագներ ներկայացնելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ շփումներից ու նրա հայաստանյան այցից․

«Այո, Ձերդ Սրբություն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Հիշում եք, մեր ծանոթության առաջին հանդիպումներին, երբ զրույցը երկարում էր, պաշտոնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պետք է պատրաստված լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հավանաբար այդ փայտն է դուդուկի հնչյունը ամենամոտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թե՝ ոչ, պետք է քաղցր հնչի, մեր կյանքն առանց այդ էլ դառն է, այն պետք է միշտ քաղցրացնել։

Այդ երկխոսությունը հիշեցի 2015 թվականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիվ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծեսում հատուկ ընդգրկվեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պես քաղցր։

Երբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպես Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, նկատեցի, որ ժամկետը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող եք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայացքով ինձ փնտրում էիք և ցույց տալիս ծիրանի մի կեսը։

Իսկ ես ամեն անգամ հիշում էի, որ չնայած բոլոր ճնշումներին Հայաստան չգնալ, իսկ եթե գնալ, ապա այցը դարձնել ռեգիոնալ և միացնել Վրաստանն ու Ադրբեջանը, դուք պնդեցիք. պետք է գնալ Հայաստան, ոչ առաքելական այցով, այլ որպես ուխտագնաց, որպես հայ ժողովրդի եղբայր և գիշերել։ Եվ ժպիտով ավելացրիք. մնանք 2 օր, որ նաև շատ ծիրան ուտենք։

Մեկ տարի անց, ի հիշատակ Ձեր այցի, Ձեզ ուղարկեցի Հայաստանից բերված մի զամբյուղ ծիրան։ Դուք շնորհակալություն հայտնեցիք նամակով։ Հուզվեցի, երբ տեսա, որ գրել եք անձամբ։ Ե՛վ նամակը, և՛ նույնիսկ ծրարի վրայի հասցեն։

Նամակում խոսում էիք քաղցրության մասին, որ ծիրանի համը հիշեցրեց Ձեր քաղցր օրերը Հայաստանում։ Այդ հուշերն ու ծիրանահամը դուք վերադարձնում էիք նույն ջերմությամբ դեպի Հայաստան և դեպի ինձ։

Նամակի վերջում խնդրել էիք, որ աղոթելիս Ձեզ չմոռանամ։ Երբեք չեմ մոռանա։ Աղոթեցի 3 օր առաջ Ձեր կողքը՝ Սուրբ Պետրոսում։ Մենակ չէի աղոթում։ Հարյուր հազարավոր մարդկանց կողքին, նրանց հետ ու բոլորս՝ Ձեր համար։

Վերջին հրաժեշտին էլ հիշեցի Ձեր բառերը քաղցրության մասին։ Երևի դրախտում ծիրան աճում է։ Չէ որ ըստ լեգենդի, միակ միրգը, որը Նոյը գաղտնի անցկացրել է տապան, եղել է ծիրանը։ Արարատից իջնելիս այն տնկվեց Հայկական լեռնաշխարհում։

Ձեր դերը հավատավոր աշխարհում անուրանալի է, իսկ հայ ժողովրդի համար՝ պատմական։ Այն ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի։

Ձեր հռչակած միակ տիեզերական վարդապետն ամենամեծ հայերից էր՝ Նարեկացին։ Ընդամենը մեկը՝ 36-ից։ Միակ հայը։ Միակ արձանը, որի վրա կա Ձեր անունը, նույնպես Նարեկացունն է, որը Վատիկանի այգիներում կանգնեցվեց Ձեր կամքով:

Վատիկանյան թանգարանների միակ հայկական նմուշը՝ խաչքարը, հենց Ձեր օրոք տեղադրվեց։ Իսկ հայկական ծիրանից պատրաստված դուդուկը հնչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ՝ նորից Ձեր կամքով։ Այդ պատարագին էլ խորանից դուք խոսեցիք 20-րդ դարի առաջին՝ հայերի ցեղասպանության մասին։

Ձեր օրոք և թույլտվությամբ հրապարակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվները՝ մի քանի հատորով։

Դուք արել եք ավելին, քան հնարավոր էր։ Այդ պատճառով էլ բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզված եմ, Ձեզ երբեք չեն մոռանա։

Այն, ինչ չի մոռացվում, դառնում է պատմություն։ Պատմություն դարձաք նաև Դուք։ 

Երբեք չեմ մոռանա աղոթել Ձեր համար, ինչպես խնդրել էիք նամակում։

Քաղցրությամբ՝ Միքայել Մինասյան»,- գրել է Միքայել Մինասյանը և հրապարակել Ֆրանցիսկոս Պապի նամակի լուսանկարը։