Մեր քաղաքականությունն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը. Փաշինյան (տեսանյութ)
Սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Սա երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: