Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Հասարակություն

Ո՞ւմ է ուղղված Նիկոլի կենացային ճառը. պարզապես ծաղրու՞մ է, թե՞ թշնամուն ուզում է ցույց տալ, որ իր նման ապուշ ենք

Փաշինյան Նիկոլը  շնորհավորում է ՀՀ «հպարտ քաղաքացիներին»՝ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ: Շատերը գուցե չհիշեն, բայց 44-օրյա պատերազմից հետո, 2 տարի, Փաշինյանը դադար տվեց իր խորովածային փարթիներին: Այն վերականգնեց 2023-ին:

Երևանի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվեցին միջոցառումներ:

Կլինեն միջոցառումներ այսօր, թե ոչ՝ դեռ կտեսնենք, բայց խնդիրն այն է, որ, կենացային ճառով ասել, թե՝ պետության տերը, արդեն 7 տարի, ժողովուրդն է, պարզապես ծաղր է յուրաքանչյուր իրեն հարգող, պատիվ ունեցող ու ադեկվատ քաղաքացու հանդեպ:

Ի՞նչ «Քաղաքացու օրվա» մասին է խոսքը:

Երբ ասում է՝ քաղաքացին է պետության տերն ու նրանն է իշխանությունը, հետաքրքիր է, թե այդ  որ քաղաքացուն  նկատի ունի:

Նրա՞ն, որ այս իշխանության անգիտակից ու ոչ հայանպաստ կառավարման պատճառով հողին է հանձնել իր զավակին, եղբորը, ամուսնուն, կնոջն ու մորը...

Նրա՞ն, ով զրկվել է իր տնից-տեղից ու բնավե՞ր է եղել...

Նրա՞ն, ով իրեն անվտանգ չի՞ զգում, ում տուն կարող է իր յաթաղանով ամեն պահի թշնամի՞ մտնել...

Նրա՞ն, ում տան վրա կրակո՞ւմ են... 

Նրա՞ն, ում որդին կամ եղբայրը գերության մեջ տառապու՞մ են...

Նրա՞ն, ում ազատ խոսքի համար կարող են «բամփել» գլխին ու ձերբակալե՞լ...

Համատարած ատելություն է ու ողբ...

Երկրում չավարտված մղձավանջ է...

Շարունակում են զոհվել սահմանը հսկող ու պահող զինվորները...

«Անհասկանալի պայմաններում» զինվորներն այրվում-մոխրանում են, իսկ ծնողներին ստիպում են լռել...

Զավակ կորցրած սպիտակահեր մայրերին, հավի ճտերի նման, ոստիկանները ոտք ու ձեռքից բռնում, տանում ու շպրտում են գետնին...

Թուրքը կրակում ու առաջ է գալիս...

Թշնամին է մեր երկրում թելադրում ու «եղանակ փոխում»...

Թշնամու դուդուկի տակ է պարում իրեն երկրի ղեկավար հռչակած Փաշինյանը...

Ի՞նչ սրտով մարդիկ Քաղաքացու օր» նշեն, կամ իրենց լիարժեք քաղաքացի զգան, էլ չեմ ասում՝ տեր: 

Ու ընդհանրապես, ինչի՞ համար է «Քաղաքացու օրը»:

Ուզում ենք ցույց տալ աշխարհին, թե հայերն անինքնասեր, ամեն ինչի հետ հաշտվող, ապտակը մարսող, թուրքի լծի տակ մտնող, ստորաքարշ, անհայրենիք, հիմարնե՞ր են:

Ուզում ենք աշխարհին ասել՝ մեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ է...

Ուզում ենք ասել մենք թքա՞ծ ունենք մեր մարդկային ու տարածքային կորուստների վրա...

Ուզում ենք Հայաստանի դիմաց վերջնականապես փակվեն աշխարհի բոլոր դռնե՞րը...

Ուզում ենք դրսից մեզ ասեն՝ այս մարդիկ ապո՞ւշ են...

Քաղաքացին սիրտ ունի՞, որ տոն նշի.

Այո՛, «Քաղաքացու օր» կնշի միայն Փաշինյանը՝ իր խունտայով, որովհետև վերոհիշյալ բոլոր որակումներն ու գնահատականները նրանց են հատուկ, որովհետև այդ նրա՛նք են երկիր հանձնելով աթոռ պահում՝ միլիոնների հասնող աշխատավարձ ու պարգևավճար ստանալով, որովհետև այդ նրա՛նք չեն սիրում իրենց երկիրը, որովհետև այդ նրա՛նց համար են մեր ընկած հերոս տղերքը չափվում «պլյուս-մինուսներով», որովհետև... շատ են որովհետևները...

Արմինե Մկրտումյան