Սամբուլում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել
Սամբուլում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 5 մարդ է զոհվել, 36-ը` վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 6 երկրի քաղաքացի, ընդհանուր առմամբ` 12 օտարերկրացի` Իսրայելից, Իռլանդիայից, Գերմանիայից, Իրանից, Իսլանդիայից եւ ԱՄԷ-ից:
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Թուրքիայի իրավապահները հայտնում են, որ միայն ոստիկանի միջամտության շնորհիվ է, որ զոհերի թիվն ավելի մեծ չի եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կեսօրից հետո Ստամբուլի կենտրոնոկան թաղամասի Իստիքլալ (Ազատության) պողոտայում պայթյուն է որոտացել։
Ոտիկաությունը փակել է ամբողջ թաղամասը և քաղաքացիական մեքենաների և մարդկանց մուտքն ու ելքը արգելված է։