Ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին բուք է և ցածր տեսանելիություն:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: