Ընդդիմությունը միշտ պետականամետ է, մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանՍրիկայnւթյուն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական nղբերգություն էր, սպшնվել են մեր ընտանիքի ընկերները. Լևոն ՔոչարյանԻսպանիայի թագուհի Սոֆիան Հայաստանում էԹՐԻՓՓ-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ ԳալստյանԽոր Վիրապ վանքի՝ Արարատի վեհաշուք տեսարանով կտավը նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանինՓաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»
Տնտեսություն

ՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական

Հայաստանում այս տարվա առաջին երեք ամիսներին ցուցանիշների աճ է գրանցվել տնտեսության մի շարք ոլորտներում, սակայն նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը: Այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ամփոփագրում: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.5 տոկոսով՝ կազմելով 599 միլիարդ 826.7 միլիոն դրամ:

Մարտին մեկամսյա կտրվածքով աճել է 15.9 տոկոսով, սակայն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 16.9 տոկոսով՝ կազմելով 219 միլիարդ 340 միլիոն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, ծավալը նվազել է 0.9, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 26.7 տոկոսով՝ կազմելով 189 միլիարդ 443.9 միլիոն դրամ:

Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 41.3, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 10.4 տոկոսով՝ կազմելով 190 միլիարդ 547 միլիոն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.5 տոկոսով՝ կազմելով 97 միլիարդ 469.9 միլիոն դրամ: Ոլորտի վերաբերյալ այլ ցուցանիշներ չեն ներկայացվում:

Շինարարության ծավալը տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.6 տոկոսով՝ կազմելով 77 միլիարդ 568.1 միլիոն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 31.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15.5 տոկոսով՝ կազմելով 32 միլիարդ 920 միլիոն դրամ:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 36.8, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 12.7 տոկոսի աճ՝ կազմելով 25 միլիարդ 394.6 միլիոն դրամ: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 86.3 տոկոսով, ինչը, սակայն, 11.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հունվարի ցուցանիշը և կազմել 19 միլիարդ 253.5 միլիոն դրամ:

Ներքին առևտրի շրջանառությունն այս տարվա առաջին երեք ամիսներին 6 տոկոսով մեծ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրիլիոն 343 միլիարդ 627.6 միլիոն դրամ:

Մարտին՝ փետրվարի համեմատ, աճը կազմել է 16.9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 3.2 տոկոսով՝ կազմելով 520 միլիարդ 969.3 միլիոն դրամ: Փետրվարին՝ հունվարի համեմատ, գրանցվել է 16.6, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 6 տոկոսի աճ՝ կազմելով 443 միլիարդ 503.2 միլիոն դրամ: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 51.8 տոկոսով, սակայն 9.9 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 379 միլիարդ 155.1 միլիոն դրամ:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2025-ի առաջին եռամսյակում 11.5 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 865 միլիարդ 288.2 միլիոն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ, աճել է 11.5, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 10.1 տոկոսով՝ կազմելով 309 միլիարդ 167.9  միլիոն դրամ:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, նվազել է 1.3 տոկոսով, սակայն նախորդ տարվա փետրվարի համեմատ բարձր է եղել 12.1 տոկոսով՝ կազմելով 276 միլիարդ 88.5 միլիոն դրամ: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, նվազել է 19.7, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 12.6 տոկոսով՝ կազմելով 280 միլիարդ 31.8 միլիոն դրամ: