ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլը
Հասարակություն

«Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, իսկ 9-րդին թողել են ողջ, որ սովամահ լիներ»․ ամերիկացի դերասանը վերհիշել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը

Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, ով վերջին տարիներին է իմացել, որ ունի հայկական արմատներ, ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի դաժան պատմության մասին։ Գրում է NEWS.am-ը։

Դերասանը պատմել է, որ իր տատի անունը Թերվիզ Դարակջյան էր եւ նա ծնունդով Արեւմտյան Հայաստանից՝ Խարբերդից էր։ «1915 թ-ին օսմանյան թուրքերը Առաջին համաշխարհայի պատերազմի շղարշի ներքո մտել են Խարբերդ եւ այնտեղ սպանել են բոլորին։ Նրա ամուսինը, կարծում եմ, սպանվել է նախքան այն պահը, երբ նրանք մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց ու ասել՝ դուք պետք է ռազմական գործողությունների մասնակցեք այստեղ։ Այդպիսով, նրանք, պարզապես, մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց, սպանել նրանց եւ բաժանել կանանցից ու երեխաներից, որպեսզի կարողանային մտնեին գյուղեր եւ անեին իրենց գործը»։

Դերասանի մեծ տատին նրանք կրակել են, սակայն նա չի մահացել։ «Եվ մինչ նա ընկած էր գետնին, թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, իսկ 9-րդին թողել են ողջ, որպեսզի նա սովամահ լիներ։ Երբ նա բարձրացել է գետնից, նա յուրաքանչյուր երեխայի հագուստից մի կտոր է վերցրել եւ դրանցով երեխային կապել է իր մեջքից ու դուրս եկել գյուղից»,-պատմել է դերասանը։

Սակայն այդքանով Մանգանիելոյի մեծ տատի տառապանքները չեն վերջացել։ Գետն անցնելու ճանապարհին նրա 9-րդ զավակը եւս մահացել է՝ խեղդվելով գետում։ 

Ավելի վաղ, People-ին տված հարցազրույցում Մանգանիելոն պատմել էր, որ իր  մեծ տատը, այդպես վիրավոր, ապրել է քարանձավում՝ այլ փախստականների հետ, մինչեւ որ նրան գտել են գերմանացի զինվորականները։ Նա հղիացել է գերմանական ռազմական ճամբարում՝ գերմանացի սպայից։