Հնդկաստանը սկսում է իր տարածքից Պակիստանի քաղաքացիների արտաքսումը
Հնդկաստանում Պակիստանի դեմ գործողությունները նոր զարգացումներ են կրում:
Երկրի ներքին գործերի նախարար Ամիտ Շահը կոչ է արել նահանգի ղեկավարներին սկսել երկրում գտնվող բոլոր պակիստանցի քաղաքացիների զանգվածային արտաքսումը։
Մեկ օր առաջ Հնդկաստանի իշխանությունները արդեն կասեցրել էին պակիստանցիների համար վիզաների տրամադրումը և հայտարարել, որ ապրիլի 27-ից չեղյալ կհայտարարվեն նախկինում տրված բոլոր վիզաները։
Հավելենք, որ գիշերը Պակիստանի և Հնդկաստանի սահմանին տեղի են ունեցել մի շարք պայթյուններ և հրաձգություններ: